«Փարիզը դեմ չէ բարձրացնել Ուկրաինայի հակամարտությունում իր ներգրավվածության աստիճանը». Պեսկով
667
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 15:18
![]() Դատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից այն մասին, որ Ռուսաստանն իր երկրի հակառակորդն է, Փարիզը դեմ չէ բարձրացնել Ուկրաինայի հակամարտությունում իր ներգրավվածության աստիճանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո, իհարկե, մենք կարդում ենք պարոն Մակրոնի հայտարարությունները։ Այն, որ Ռուսաստանը հակառակորդ է Ֆրանսիայի համար, ակնհայտ է: Իրականում այն պատճառով, որ Ֆրանսիան արդեն ներքաշված է Ուկրաինայի պատերազմի մեջ և անուղղակիորեն մասնակցում է այդ պատերազմին։ Բայց դատելով պարոն նախագահի հայտարարությունից, կարելի է ասել, որ Փարիզը դեմ չէ իր ներգրավվածության աստիճանը բարձրացնելուն», -լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
