Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինան պետք է վերադարձնի Ղրիմը». Մակրոն

1882
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 12:06
«Ուկրաինան պետք է վերադարձնի Ղրիմը». Մակրոն

Իմաստ չունի նույնիսկ խոսել երկարատև և ամուր խաղաղության մասին, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել իր ինքնիշխանությունը, քանի դեռ չի վերադարձել Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ներառյալ՝ Ղրիմ։ Այս մասին TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Այսօր Ռուսաստանն, անշուշտ, հակառակորդ է։ Կրեմլյան ռեժիմը հակառակորդ է։ Ինչպես միշտ ասել եմ, մենք պատերազմ չենք վարում Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ, և մենք աջակցում ենք Ուկրաինային»: