«Օսկար»-ի արժանացած ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին
![]() «Օսկար 96»-ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ-ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։ «Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր՝ ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Բայց նրան աշխատանքի վայրում սպանեցին»,- պատմում է Սթիվ Բաղմանյանն ու հուզվում։ Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը, Քրիս Բոուերսը։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
