Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Նիքի Հեյլին մտադիր է դուրս գալ ԱՄՆ նախագահական մրցավազքից

1377
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 17:00
Նիքի Հեյլին մտադիր է դուրս գալ ԱՄՆ նախագահական մրցավազքից

Հարավային Կառոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին մի քանի ժամից պաշտոնապես կհայտարարի, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահական մրցավազքից, հաղորդում է WSJ-ը:

Հեյլիին չի հաջողվել նշանակալի հաջողության հասնել «սուպերերեքշաբթիի» արդյունքներով, որի ժամանակ համոզիչ հաղթանակ են տարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու ներկայիս նախագահ Ջո Բայդենը: