Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

Թրամփը և Բայդենը հաղթել են հանրապետականների ու դեմոկրատների նախնական ընտրություններում

1003
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 10:18
Թրամփը և Բայդենը հաղթել են հանրապետականների ու դեմոկրատների նախնական ընտրություններում

«Սուպերերեքշաբթին»՝ ընտրությունների տարվա փրայմերիզների ամենամեծ օրը, հաղթանակ է բերել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը Հանրապետականների փրայմերիզներում առաջ է անցել ՄԱԿ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլիից։ Թրամփը կձգտի իր կողմը գրավել 865 Հանրապետական պատվիրակների մեծամասնությանը, ինչը կազմում է ամբողջ նախընտրական մրցավազքի պատվիրակների ընդհանուր թվի 36 տոկոսը: Նախագահ Ջո Բայդենը հաղթանակ է գրանցել Վիրջինիայում, Հյուսիսային Կառոլինայում և Վերմոնթում: NBC News-ը նշում է, որ նա նաև հաղթել է Կոլորադոյի դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ ստանալով 54 պատվիրակի ձայն:
«Սուպերերեքշաբթին» հաճախ համարվում է շրջադարձային օր փրայմերիզների շրջանում։