«70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտի 1-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում 30-ից ավելի ուղևոր ունեցող թիվ 42 երթուղային ավտոբուսի 70-ամյա վարորդն իջել է ավտոբուսից, այն առաջ ընթանալով կոտրել է 2 ծառ։ Կենսաթոշակառու, 70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին, որ նման սխալ կատարելով՝ վտանգի ենթարկի 30-ից ավելի ուղևորների կյանքը։ Երևանի հասարական տրանսպորտում շատ չլուծված խնդիրներ կան՝ անսարք ավտոբուսներ՝ մաշված անվադողերով, չկահավորված կանգառներ, տրանսպորտի աշխատանքի անհայտ ժամանակացույց, առավոտյան և պիկ ժամերին ավտոբուսների մեծ գերբեռնվածություն, երեկոյան ժամերին շատ երթուղայինների չաշխատելը և այլն։ Երևանի քաղաքապետարանը փոխանակ այդ խնդիրները լուծի, մտածում է միայն հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացելու համար։ Նախ պետք է նորմալ սպասարկում իրականացնել, քաղաքապետարանի բյուջեից համապատասխան չափով սուբսիդավորել հասարակական տրանսպորտը, հետո սահմանել ուղեվարձի չափը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
