Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների առաջին խախտման դեպքում նախատեսվում է միայն տուգանք
![]() Կառավարության առաջարկով երկրորդ գծում կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսվում է 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը և արարքի վտանգավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Իսկ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար նախատեսվում է միայն տուգանք: «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի։ Հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ կամ կրկին կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր։ Առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ դեպքում՝ տուգանք աշխատավարձի քսանիննապատիկի չափով և երկու բալ տուգանային միավոր»,- նշել է Սարգսյանը։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
