Քանի՞ հոգի է պատրաստ մեքենայի գոլդ համարի համար վճարել 50 հազար դոլար. «Հրապարակ»
809
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 09:24
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել: Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, և ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար՝ 1 մլն դրամ։ Աճուրդը տևելու է 3 օր։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած և համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
