Փաշինյանը հրահանգել է խլել արցախցիների մեքենաները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, և այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները: ՃՈ-ն տեխզննման կտրոններ է տրամադրել, տրանզիտ պետհամարանիշներ և այլն։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման» որս, և հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բռնագրավել, որոնք այժմ կայանված են Ռազմական ոստիկանության կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան՝ համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է օդից կախված՝ այլ գերատեսչությունների մեքենաներին, ապա վաղ թե ուշ դրանք Փաշինյանը կվերցնի, միայն թե, ոմանց կարծիքով, շոուներ բեմադրելով»։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
