ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ և հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է նաև, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի և չուգունի, ներկման, չորացման և հարդարման ժամանակակից միջոցներ։ Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երևան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։ Ծառայություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը 2 ավտոփականագործ, 2 շարժիչագործ, 1 ավտոէլեկտրիկ, 1 անվաբացքի ուղղման մասնագետ, 2 թիթեղագործ-ներկարար»։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
