Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է. եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
![]() Հունվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
