«Խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի». Լիլիթ Գալստյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Հ1-ով 7-րդ դասարանի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» դասագրքի հեղինակ, պ. գ. թ. Սմբատ Հովհաննիսյանի և «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն, պ․գ․թ․ Միաքայել Բադալյանի բանավեճն է։ Դասագրքի մեկանձնյա հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հայրոց պատմության մասնագետ չէ, իր խոսքով՝ « հայոց պատմությանը մոտ կանգնած» մասնագետ է։ Ինչը սկզբունքորեն անհնարին է դարձնում քարե դարից մինչև Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետումը։ Դասագիրքը քննարկումներ չի անցել ժամանակի սղության պատճառով։ /Իսկ սա ո՞ւմ մեղքն է․․․/ Հեղինակը չի դիմել որևէ գիտական հաստատության կամ գիտնականի մասնագիտական խորհրդատվության նպատակով։ 40-ից ավելի անճշտություններն ու սխալները ԿԳՄՍ-ն հաստատել է արդեն իսկ այս փուլում։ Ոչ գիտական, չհաստատված թեզերի, ենթադրությունների և տեսությունների վրա կատարվել են հաստատումներ։ Դասագիրքը մեթոդապես թույլ է և խոցելի։ Դասագիրքը դարձել է հակառակորդ երկրի շահարկման, պրոպագանդիստական գործիք։ սա բացահայտ ձախողում է, ոչ պրոֆեսիոնալիզմ, հանրային ահռելի միջոցներ են վատնվել մի դասագրքի վրա, որը չի անցել պատշաճ, մասնագիտական և այլ ընթացակարգեր։ Դասագրքստեղծությունը լրջագույն պատասխանատվություն է պահանջում, ուր տեղ չունեն պոպուլիզմն ու թայֆայությունը։ Դպրոցը «հեղափոխան» փորձադաշտ չէ․․․ խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի»: Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
