Ֆրանսիայի Սենատն ընդունեց Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևը
![]() Ֆրանսիայի սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին։ Այն վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ Հայաստանի ինքնիշխան տարածքից ելման դիրքեր դուրս բերել ադրբեջանական ուժերը: Բանաձևը ողջունում է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու՝ Ֆրանսիայի կառավարության որոշումը: Այն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց: Բանաձևը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցների ներքո Ադրբեջանի Հանրապետությունից պահանջել անհապաղ ազատ արձակել իր մոտ գտնվող քաղաքացիական և զինվորական գերիներին և անհապաղ վերադարձնել զոհված հայ զինվորների դիերը: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
