«Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողն ինքն է». Արտաշ Ասատրյան
![]() ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք էր հայտնել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ԱԺ հունվարի 15-ի նիստում ներկայացնելով: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները: «Ինչի՞ չտան, էդ մարդիկ ծնվել են՝ ծառայելու համար, սպորտսմեններ են ծնվել, էսօր չտան, չգնահատեն, բա հետո՞, ի՞նչ են ուզում անել, չեմ հասկանում: Պետք է խրախուսեն, թևեր տան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է երգիչ Արտաշ Ասատրյանը: «Երբևէ չեմ ակնկալել կոչում, տան- չտան, մեր ձեռքից չեն կարա առնեն ժողովրդի սերն ու ծափերը: Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողը ժողովուրդն է, գնահատել ու գնահատում է»,- նշել է երգիչը: |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
