Ավտոկայանատեղիների 160 հազար դրամը ոչ թե 1 տարվա համար է, այլ նաև 6, 8 ամսվա. նոր նրբություն. «Ժողովուրդ»
![]() 2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, և տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ դրանք ամենևին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչև հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երևանցին: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
