Արտաշավան-Ապարան ճանապարհը փակ է
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Արտաշավան-Ապարան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր, Ուշի-Արտաշավան և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
