«Լավ լուր՝ վարորդների համար». Տարոն Չախոյան
![]() ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «roadpolice.am կայքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցվելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոս ավելի քիչ։ 15-օրյա ժամկետում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները վճարելու դեպքում կվճարեք տուգանքի միայն 70 տոկոսը։ Եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է roadpolice.am կայքով, ապա կօգտվեք նաև 20 տոկոսի արտոնությունից։ Այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետում։ Աղբյուրը` Տարոն Չախոյան |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
