Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
![]() Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է ազգային ոստիկանությունը: «Հայտնում ենք, որ այս երեկո Գուայաս նահանգի Նոբոլ քաղաքում մեր երկու ընկերները սպանվել են՝ զինված հանցագործների կողմից»,- հայտնել է ոստիկանությունը՝ Х-ի էջում: Ավելի վաղ Էկվադորի նախագահը մոբիլիզացրել էր բանակը՝ զինված գրոհայինների դեմ պայքարելու համար, որոնք լայնածավալ ապստամբություն են սկսել: Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը հրամայել է չեզոքացնել ավելի քան 20 հանցավոր խմբավորումների՝ առանց նրանց հետ բանակցությունների մեջ մտնելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկվադորի բանտից փախել է հանցավոր խմբավորման պարագլուխը (մեղադրվում է երկրի նախագահի թեկնածուի սպանության մեջ) ու ևս 40 բանտարկյալ: Երկրում երկու ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: Նախագահի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա զինվորականներին և ոստիկանությանը վերահսկել իրավիճակը: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
