Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Գիտնականները ռեկորդային շոգ են կանխատեսում 2024 թվականին

1261
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 23:48
Գիտնականները ռեկորդային շոգ են կանխատեսում 2024 թվականին

2024 թվականը շատ շոգ տարի կլինի, ընդ որում՝ այնքան, որ, ըստ գիտնականների սպասումների, այն կգերազանցի 2023-ի ցուցանիշը, որն ավելի վաղ ճանաչվել էր մարդկության պատմության մեջ ամենաշոգը, գրում է Bloomberg-ը։
Հնարավոր անոմալ շոգի հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունն է։ Հանածո վառելիքի այրումը մեծացնում է մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը՝ առաջացնելով մեր մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում: 2023 թվականին այս ցուցանիշը մոտ 1,4°C-ով ավելի բարձր էր, քան նախաարդյունաբերական շրջանում։ Նախնական հաշվարկներով՝ այս տարի ջերմաստիճանը կբարձրանա 1,3-1,6°-ով։
Մեկ այլ գործոն, որը հետազոտողներին շատ վստահ է դարձնում 2024 թվականի իրենց կանխատեսումներում, Էլ Նինյոն է՝ Հասարակածային Խաղաղ օվկիանոսում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանման ֆենոմենը, որը նկատելի ազդեցություն ունի կլիմայի վրա: Այն բազմամյա կլիմայական ցիկլի 3 փուլերից մեկն է։ Էլ Նինոյի ժամանակ օվկիանոսի ջուրն ավելի տաք է դառնում, և, համապատասխանաբար, օդի ջերմաստիճանը ևս բարձր է լինում։