Վրաստանում ևս արգելել են մինչև 2013թ. արտադրված ավտոմեքենաների ներմուծումը
![]() Վրաստանի իշխանությունները հունվարի 1-ից արգելել են այն ավտոմեքենաների գրանցումը, որոնք արտադրվել են մինչեւ 2013թ.։ Համապատասխան որոշումն ընդունվել է հանրապետության կառավարության կողմից։ Այդ որոշումն ընդունվել է ավտոմեքենաների համար Եվրո 5 ստանդարտի ներդրման հետ կապված և օդի աղտոտման դեմ պայքարի շրջանակում։ Նորամուծությունը չի վերաբերելու Վրաստանում արդեն գրանցված ավտոմեքենաներին, որոնք թողարկվել են մինչև 2013թ., ինչպես նաև այն մեքենաներին, որոնք նախատեսված են վերարտահանման կամ տարանցման համար։ Իշխանությունները, միևնույն ժամանակ, բացառություն են արել մինչեւ 2013թ. արտադրված այնպիսի մեքենաների համար, որոնք գնվել են արտասահմանում, բեռնվել են բեռնարկղում և ուղարկվել Վրաստան մինչև 2023թ. դեկտեմբերի 1-ը, սակայն հանրապետություն դրանք կհասնեն 2024թ. հունվարի 1-ից հետո։ Նրանց գրանցումը չեն մերժի։ Մինչև 2013թ. արտադրված մեքենաների ներմուծման արգելք մտցնելու գաղափարը պատկանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։ Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ հանրապետությունում 2022թ. դրությամբ գրանցվել է ավելի քան 1,5 մլն ավտոմեքենա, ավելի քան 635 հազար մեքենա՝ բենզինի շարժիչով, ավելի քան 300 հազար՝ դիզելայինով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նման արգելք ուժի մեջ է մտել Ադրբեջանում: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
