2024-ին ձեռք կբերվի 19-մետրանոց 249, 8,5-մետրանոց՝ 171 ավտոբուս, 71 տրոլեյբուս
![]() Երևանի 5-ամյա զարգացման նախագծից բացի՝ քաղաքապետարանը մշակել է նաև Երևանի 1-ամյա զարգացման նախագիծ: Այն Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Հարությունյանը: «2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, 249 հատ՝ 19-մետրանոց, և 171 հատ՝ 8,5-մետրանոց նոր ավտոբուսների, 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար՝ լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում»,- ասաց Մերի Հարությունյանը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է իրականացնել էլեկտրալիցքավորման 420 կայանի կառուցման ու էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում: Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շուրջ 600 վերելակի փոխարինում, հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգում: Նախատեսվում են բակային տարածքների բարեկարգումներ, օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է 200 բակային տարածքի վերանորոգում և հիմնանորոգում: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
