ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է
![]() Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ (բուք է), Ծիլքար-Սպիտակ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար: Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
17410.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
24309.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
18707.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
18907.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
21606.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20129.06.2026, 16:54
