Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
![]() Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ, գրում է «Երկիր»-ի հոդվածագիր Վահե Սարգսյանը: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը: Հոդվածագիրը պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն, ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել: Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը: Ընդհանրապես, որևէ գիրք, դասագիրք կամ այլ աշխատանք խմբագրելու իմաստն այն է, որ դասագրքի հեղինակին արվեն կարևոր դիտողություններ, առաջարկներ, միջամտություններ, շտկումներ և այլն: Հաճախ կարող են անգամ հարցի պատճառով լուրջ հակադրություններ ծագել հեղինակի և խմբագրի միջև և այլն, և այլն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են «Մասնակցային դպրոցի» նախագծի կանայք հակադրվելու իրենց սիրեցյալ ամուսիններին, կամ ինչպե՞ս են հեղինակ-ամուսիններն ընդունելու իրենց խմբագիր-կանանց լուրջ դիտողությունները, եթե, իհարկե, կանայք ուզենան փոքր-ինչ նեղություն տալ իրենց ամուսիններին: Փաստենք նաև, որ դասագրքի ստեղծող-հեղինակ-ամուսին Վահրամ Սողոմոնյանի խմբագիր-կին Սաթենիկ Մկրտչյանը սերտ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գաղափարական թևի հետ, 2018 թ. հանդիսացել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, այժմ ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրենն է: Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագրքերի համար, ու դրանից որքան է հատկացվել տվյալ հեղինակին ու խմբագրին, ապա պարզ կդառնա այս «ընտանեկան բիզնես-նախագծի» պերճանքն ու թշվառությունը,- գրում է աղբյուրը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
