ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է
632
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 17:48
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի (բուք է) և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։