«Գոհար Գասպարյա՞նն էր, Տիգրան Լևոնյա՞նն էր, որ թաղումն Օպերայից արեցին». Լևոն Ջավախյան
Երգիչ Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունն ու վերջին հրաժեշտը «Արամ Խաչատրյան» համերգասրահից երեկվանից իրարամերժ կարծիքների ու քննադատությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Մասնավորապես, թե ո՞ր ավանդի համար էր երգիչն արժանացել այդ պատվին, ինչո՞ւ է մեր երկրում նշաձողն այդքան իջել և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «սիրո երգիչը» լինելն արդեն բավակա՞ն էր, որ նրա վերջին հրաժեշտը կազմակերպվեր Օպերայի շենքից: Արձակագիր Լևոն Ջավախյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մեր աչքի առաջ քանդվում են ոչ միայն ֆիզիկական Հայաստանի, այլ նաև հոգևոր Հայաստանի հիմքերը. «Այն Հայաստանը, որի հիմնադիրը եղավ Վռամշապուհ թագավորը, այն հոգևոր Հայաստանը, որի մասին գրում էր Վահան Տերյանը...այս ի՞նչ արժեքների արժեզրկում է տեղի ունենում. Էստրադային, միջակ մի երգիչ, որ ոչնչով հայտնի չէր, նրա հուղարկավորությունը Օպերայի շենքից՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահից են անում: Եթե Օպերայից թաղումն արեցին, ուրեմն «օրենքով» պանթեոնում էլ պիտի հանգրվաներ: Օղորմի այդ տղային, լույս իջնի հոգուն, նա մեղավոր չէ, մեղավորն իր մեկենասներն են...ամեն ինչ տեսել էի, բայց ծանոթով թաղում չէի տեսել... Ի վերջո ո՞վ էր այդ տղան՝ Գոհար Գասպարյա՞նն էր, Տիգրան Լևոնյա՞նն էր, թե՞ Արամ Խաչատրյանը, արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, այս ինչ դեգրադացիա է, ովքեր են այդ խելոքները, որ վերևից ծանոթի կարգով թաղումներ են անում: Ես մի բան գիտեմ, գալու է նաև նրանց պատասխան տալու ժամանակը և այդ ժամանակ նրանց կվերցնեն գոմից ու կթաղեն թրիքի մեջ, որ էս երկիրը երկիր դառնա»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Երազանքներն իրականանում են». «Նեմրա»
4920:54Դերասանուհի Միլենա Վարդանյանը հրապարակել է Կանադայի դեսպանի հետ պսակադրության լուսանկարները (լուսանկար)
23720.11.2024, 14:48Ինչպես Լեոյին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)
21018.11.2024, 15:06«Պետք է սովորեմ ապրել այսպես և հեռուն չպլանավորել». Զառա Արամյան
12917.11.2024, 21:18Մահացել է Վլադիմիր Լյովկինը (տեսանյութ)
50117.11.2024, 14:06«Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ)
106517.11.2024, 11:00