Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Արդեն մի քանի տարի է` Նոյեմբերյան-Իջևան հասարակական տրանսպորտ չի գործում». Ոսկան Սարգսյան

304
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 02:06
«Արդեն մի քանի տարի է` Նոյեմբերյան-Իջևան հասարակական տրանսպորտ չի գործում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերյան-Իջևան հասարակական տրանսպորտ չի գործում
Արդեն մի քանի տարի է, ինչ Նոյեմբերյան քաղաքից դեպի Տավուշի մարզկենտրոն Իջևան և հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտ, ավտոբուս կամ միկրոավտոբուս չի գործում։ Նախկինում այդ երթուղով միկրոավտոբուս էր աշխատում, որի ուղեվարձը 500 դրամից բարձրացրին, դարձրին 1000 դրամ, սակայն որոշ ժամանակ համարելով, որ այդ երթուղին եկամտաբերություն չի ապահովում, փակեցին։ Նոյեմբերյան քաղաքի և Նոյեմբերյան խոշոր համայնքի բազմաթիվ բնակիչներ մարզկենտրոն Իջևանում ամեն օր գործեր են ունենում, սակայն Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակավայրերը Իջևանին կապող հասարակական տրանսպորտ չկա։ Իջևան քաղաքի պետական հիմնարկներում աշխատող նոյեմբերյանցիներ կան, ովքեր ամեն աշխատանքային օր Նոյեմբերյանից Երևան մեկնող միկրոավտոբուսով են գնում և դրանով աշխատանքից տուն են վերադառնում, միկրոավտոբուսում տեղ զբաղեցնելու համար 1000 դրամի փոխարեն Երևան մեկնող կամ այնտեղից վերադարձող ուղևորի համար նախատեսված ուղեվարձ՝ 2000 դրամ վճարում։ Տավուշի մարզպետարանը պետք է մտածեր Նոյեմբերյան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով հասարակական տրանսպորտ գործարկելու մասին, սակայն մարզպետարանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան