«Այս անսարք բեռնատարը նոյեմբերի 23-ից կայանած է փողոցի ամենաբանուկ հատվածում»․ Տ․ Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Անսարք և լքված բեռնատար, նման դեպքերում ո՞նց վարվել։ Այս անսարք բեռնատարը 23 նոյեմբերից կայանած է Զեյթունի Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ հատվածում։ Ցերեկը խանգարում է երթևեկությանը, իսկ ուշ գիշերվա ժամերին՝ քաղաքային լուսավորության անջատումից հետո, կատարյալ մթության մեջ իսկական մղձավանջ է վարորդների համար։ Շամշյանի կայքում ամեն օր կարելի է հանդիպել ավտովթարների տեսարանների, որտեղ ավտոն մթության մեջ մխրճվել է դիմացի կայանած ավտոյի հետնամասում։ Ես թե զանգել եմ 102՝ ՀՀ Ոստիկանություն և թե անձամբ հաղորդել եմ վերի լուսանկարում երևացող Պարեկներին, երկուսն էլ խոստացել են «Հեսա հոպար ջան, հենց հիմա կապնվենք վարորդին, որ գա տեղափոխի». բայց ոչ մի արդյունք։ Չեմ կարող մեղադրել Ոստիկանության, գուցե չեն կարողանում վարորդին գտնել։ Ոստիկանությունում ինձ ասում են իրենք չունեն հզոր ամբարձիչ-կռունկ (թերևս 40 տոննա բեռնող), որ կարողանա նման ծանր ավտո տեղափոխել»։ ![]() Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30

