Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն
![]() Գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ՝ ի սկզբանե նախատեսված տուգանքի 25 տոկոսի չափով: «Մեր քաղաքացիները ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կա՛մ Ոստիկանության որևէ բաժանմունք, կա՛մ որևէ պարեկային ծառայողի»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը: Հեղինակն առաջարկում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետև վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը: Արդյունքում՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց: Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի, տեսնի ու վարույթը կարճի՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսելով 25 հազար դրամ պատասխանատվություն: Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ՝ հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Նշվել է, որ որոշ տեխնիկական հարցերի շուրջ մինչև երկրորդ ընթերցում հնարավոր կլինի գալ համաձայնության: Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը կարևորել է նախաձեռնության ընդունումը, հորդորել հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել: Պատգամավորը հիշեցրել է, որ 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող ու խրախուսող նորմը գործում է ամիսներ առաջ իր հեղինակած նախաձեռնությամբ: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել, ավելացել է պայմանագրերի քանակը: Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ դրական է. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ վարչարարության պարզեցումը կնպաստի գործընթացն առավել դյուրին կազմակերպելուն: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
