«Կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից». Թադևոս Ավետիսյան
![]() ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Ըստ նրա՝ ներկայում պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի՝ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչություն, տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, ինչը պայմանավորված է գործող դրույքաչափերի ցածր լինելու հանգամանքով: Նշվել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալին՝ ասել է. «Ձեր կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից. մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են, արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Ի՞նչն ա խնդիրը, ի՞նչը ձեր դուրը չի գալիս ոլորտի հետ կապված: Տարվա վերջին նախագիծ եք բերում իրար վրա, ոլորտի բեռը բարձրացնում»: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
