Ավտոներկրողների ակցիան՝ նախագահականի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընթանում է ավտոներկրողների ակցիան։ Հիշեցնենք՝ օրեր առաջ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ: «Այստեղ հավաքված են գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես ԱՄՆ-ից՝ աճուրդներից մեքենաներ գնելով ու ՀՀ տեղափոխելով: Հայտնի է, որ դրսից ներկրված ավտոմեքենաների արժեքներն ավելի ձեռնտու են, քան էստեղի շուկայական գները։ Բազմաթիվ են մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են 3 ամիս սպասել, բայց ունենալ ավել լավ ու էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։ Մեր նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդներ հետ, փաստացի արձանագրվում է նաև վաճառքի գինը, ամեն բան արվում է սպիտակ դաշտում։ Ամեն մի մեքենայի մեջ ունենում ենք շատ փոքր եկամուտ: Նախորդ շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով պարտադրվում է մեր նման ընկերություններին՝ ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, և բնականաբար, հարկերը տալ այդ 20 տոկոսից: Հավատացնում եմ՝ երբևէ չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի գործարքից ունենա 20 տոկոս եկամուտ»,- լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 23-ին ասել էր ավտոներկրող, լրագրող Վարդան Օնանյանը: Այսօր՝ նախագահականի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ, Օնանյանը հայտնել է․ «Մեր խնդրանքն է, որ օրենքը հապճեպ չկիրառվի․ դեկտեմբերի 1-ին կիրառելով՝ բոլորս փաստի առաջ ենք կանգնում։ Գրություն ենք պատրաստել, որը հանձնելու ենք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որպեսզի չստորագրի ու չվավերացնի օրենքը»։ |

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Սևանի տարածաշրջանի ճանապարհներին՝ մառախուղ
10812.02.2026, 20:30
Վարորդները նախազգուշացնում են փոսերի մասին «Ավիրյան» ցուցանակով (տեսանյութ)
18411.02.2026, 23:42
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
19729.01.2026, 19:54
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
20628.01.2026, 18:18
«Այս սոսկալի թվերը համակարգային խնդիրների հետևանք են». Գոռ Մադոյան (լուսանկար)
23027.01.2026, 21:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ
30125.01.2026, 08:12
