«Տեղի է ունեցել արտահոսք՝ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից». Աննա Մկրտչյան
![]() «Տեղի է ունեցել մի արտահոսք՝ Նիկոլ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից, ես էլ այն որոշել եմ ներկայացնել ձեզ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Նիկոլն ասում է՝ տերե՛ր ջան, ինձ ասում էիք՝ ձեր ասածներն անելով աթոռս միայն ամրանալու է. հակառակն է՝ աթոռս ոնց որ թուլանում է: Չեք հիշո՞ւմ ինչից սկսվեց՝ լիֆտի մեջ Ալիևին խնդրեցի չկրակի, որ նախկիններին հաղթել կարողանամ ու ձեր հրահանգները կատարեմ: Էն ժամանակ հեշտ համաձայնեց: Հետո ասացիք՝ հիշում ես չէ՞՝ ինչի՞ ես եկել իշխանության, ասացի՝ հա, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ, չէ՞: Հետո ասացիք՝ բլոկոդա, էդ էլ եղավ: Հետո ասացիք՝ ասա՝ Արցախն Ադրբեջան է, ասացի: Հետո Արցախը երկու օրվա մեջ դատարկեցի: Դե Արցախի ղեկավարության մասով էլ՝ ըստ մեր պայմանավորվածության... Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին: Ստատուսի, լայքի, լայվի համար բոլորին փակում եմ, ոստիկաններին ու ախրանիկներին էլ շատացնում եմ, բայց դա էլ է քիչ: Ոնց հասկանում եմ՝ էս խաղաղության պայմանագիրն էլ, առանց խաչմերուկ հորինելու, ինձ չի փրկի... Ստիպված տեղս էլ եմ փոխել, աթոռս տարել, դրել եմ Բաղրամյան 26-ում, էլի չի օգնում: Ասեք՝ ի՞նչ անեմ: Տերերի պատասխանը. Նիկո՛լ, լավ չի լսվում, կապդ վատն է, ձայնդ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»,- եզրափակեց պատգամավորը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Շնորհակալություն ձեր գեղարվեստական ստեղծագործության համար, հաջորդը ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը: Պարո՛ն Մինասյան, ձեր ելույթը իրականության մասին է լինելո՞ւ, թե՞ էլի ստեղծագործական»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
