«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կատարվողը մտահոգիչ է». նախարար
261
Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 13:00
![]() Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը դասախոսներին ազատում է աշխատանքից, ինչպես նաև դատարան է դիմել՝ ուսխորհրդի նախագահին դատի տալու համար, ասել է․ «Իհարկե ինստիտուտում կատարվող իրավիճակը շատ մտահոգիչ է մեզ համար։ Իմ տեղեկություններով, առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ այնտեղ կան բազմաթիվ հարցեր և, առաջին հերթին, պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն ու պարզաբանումներ, թե ինչ է տեղի ունենում։ Դա ամբողջությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասության շրջանակներում է։ Առաջիկայում նիստ կլինի և բոլոր հարցերը կքննարկվեն»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
