«5 տարում ոչ մի հակակարկտային կայան չի տեղակայվել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տարվա օգոստոսի 2-ին տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի խաղողի, պտղատու այգիների, բանջարանոցների բերքը, ջարդել գյուղացիների տների շիֆերից տանիքներ, ապակե պատուհաններ, վնասել ավտոմեքենաների ծածկեր, լուսաձորցիների արևային մարտկոցները։ Մայիսի 31-ին կարկուտ է տեղացել Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում, նաև՝ Իջևան խոշոր համայնքի Կիրանց և Աճարկուտ բնակավայրերում։ Այդ կարկտահարություններից հետո բնական տարերքից տուժած գյուղացիներին պետական աջակցություն կամ փոխհատուցում չի եղել: Տավուշի մարզում ընդհանուր առմամբ գործում է 14 հակակարկտային կայան, որոնք բոլորն էլ տեղակայված են Նոյեմբերյան խոշոր համայնքում։ Մարզի մյուս 3 խոշոր համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում հակակարկտային կայաններ չկան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի ավելացել»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
