Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

Իսրայելական բանակը հայտարարել է Գազա քաղաքը շրջափակելու մասին

1390
Հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2023 թ., 19:18
Իսրայելական բանակը հայտարարել է Գազա քաղաքը շրջափակելու մասին

Իսրայելի զինվորականներն արդեն իսկ գտնվում են անմիջապես Գազա քաղաքի տարածքում և շրջապատում են այն տարբեր կողմերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Մեր զինվորներն այժմ արդեն Գազա քաղաքում են՝ շրջապատելով այն մի քանի կողմերից, և ես տեսնում եմ, թե ինչպես ենք մենք առաջընթաց գրանցում: Մենք ստիպված ենք կռվել շատ դժվար իրավիճակում, խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում»,- ասել է նա: