«Երեկ տուգանվեցի՝ ԱՊՊԱ-ն լրացած լինելու համար»․ Արշակ Զաքարյան
![]() Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ տուգանվեցի՝ ԱՊՊԱ-ն լրացած լինելու համար: Տեղում, քանի դեռ տուգանքը գրում էր հեռախոսով, ԱՊՊԱ արեցի... Հիմա հարց՝ տո այ անկուշտ բորենի համբալներ, չի կարելի՞, որ ինչ որ տեխնոլոգիա լինի, որ մարդկանց զգուշացնեք՝ ասենք, «ձեր ապպա պայմանագիրը մեկ շաբաթից լրանում է», ձեր «գազի ստուգման փաստաթուղթը մեկ շաբաթից լրանում է», «ձեր տեխզննման կտրոնի ժամկետը մեկ շաբաթից լրանում է», «ձեր գույքահարկի ժամանակն է վճարելու»։ Այ պարապ-սարապ (խոստացել եմ չհայհոյել) հարկատուգանքահավաք արարածներ, մեր հարկերի ու տուգանկների հաշվին լափող ձրիակերներ, համոզված եմ՝ դիտմամբ չեք անում, քանի որ շրջանների ճամփեքին պարապ զվռնող ջիպերով պար(ապ)եկները հանգիստ մի վայրկյանում պարզում են, որ լրացած վերը նշված թղթերից մեկը ունի 90կմ/ժ իրենց դիմացից անցնող մեքենայի վարորդը: Օրենք պետք է լինի, եթե պատշաճ չի զգուշացվել, մարդը իրավունք ունի մոռանալ, չնկատել, չիմանալ և եթե 24 ժամվա մեջ զգուշացվելուց հետո մուծում է, ապա ոչ թե 100000-ը 25000 դառնա, այլ տուգանքը հանվի: Հա չմոռանամ զգուշացնել, ով ինձ տուգանել կամ դիտմամբ վատություն է արել մի տասնապատիկ հետո «քաշվելա»)), Էնպես, որ սպասեմ «լուրերին»))»։ Աղբյուրը` Արշակ Զաքարյան |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
