ԼՂ վարորդների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն, վարույթները կկարճվեն
![]() Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: ՛՛Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։ Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Սակայն նկատի ունենալով բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեվիճակը, նաև այն հանգամանքը, որ չեն տիրապետել Հայաստանի Հանրապետության երթևեկության առանձնահատկություններին ու օրենսդրության պահանջներին, առկա օրենսդրության պայմաններում, վերադասության կարգով, վարչարարության շրջանակներում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ նրանց կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված։ Ըստ այդմ, կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
