Առաջարկվում է օն լայն տաքսի ծառայությունների համար սահմանել պետական տուրք
![]() Խորհրդարանը քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը. «ՀՀ-ում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, բայց ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ առաջարկելով սահմանել պետական տուրք: «Մեր երկրում ունենք մի իրավիճակ, երբ ավանդական գործող տաքսի ծառայությունները վերացան, փոխարենը կան անհատ վարորդներ ու օն լայն հարթակներ, որոնց միջոցով մարդիկ մատուցում են իրենց ծառայությունները: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բոլորը կարող են տաքսի ծառայություն մատուցել ու էդ դաշտում չունենք ոչ բավարար ինֆորմացիա ու վերահսկողություն»,- իր հերթին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Նախագծով միջանկյալ ինչ-որ քայլ ենք կատարում՝ սկսում ենք օն լայն տաքսի ծառայությունից. սահմանվում է տուրք՝ առաջին տարում 1,5-2 տոկոս, հետո՝ կամաց-կամաց կավելանա ու կկազմի 4 տոկոս՝ անկանխիկ վճարումների դեպքում, 5 տոկոս՝ կանխիկ վճարումների դեպքում»,- հավելեց պատգամավորը: Օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
