Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
636
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 22:12
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ ընդգծվել է 2020-22 թթ․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ուղղությամբ ջանքերը մեծացնելու անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը բարձր են գնահատել Թեհրանում «3+3» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ այս ձևաչափը խթանելու ուղղությամբ։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
