Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը
719
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 23:48
![]() Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։ «Այսպես կոչված «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Թուրքիայի հետ միասին դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»,- գրում է վրացական լրատվամիջոցը։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
