«Թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ». Փաշինյան
![]() Կառավարության նիստում, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետն ասաց, որ թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ. «Հայեցակարգը վաղուց է շրջանառության մեջ: Առաջիկայում պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը ՀՀ ճարտարապետաշինարարական համալսարանի հետ կսկսի նախագծման աշխատանքները»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պահին էլ տեղում գեոդեզիական աշխատանքներ են իրականացվում: Փաշինյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է 700 հա տարածք. «Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ»,- նշել է նա: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
