Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ.

Արցախում պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք. ԱՀ ՆԳՆ

691
Ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2023 թ., 10:24
Արցախում պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք. ԱՀ ՆԳՆ

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել՝ ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։