Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։ Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշեց, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։ «Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- ասել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով,- ասաց ռուսական դիվանագիտության ղեկավարը։- Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են »։ Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով հայտարարել է, որ «անհրաժեշտ է փոխլրացնել ձախողված դաշինքները, որոնց վրա Հայաստանը հույսը դնում էր իր անվտանգության ապահովման առումով, և ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այս անվտանգությունը»։ Երևանից վերջին հայտարարությունների մասին |

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն
136Երեկ, 12:42
Ավարտվել է Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
18417.07.2026, 14:00
«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
13017.07.2026, 11:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
17716.07.2026, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
15416.07.2026, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
13016.07.2026, 13:00
