Ռաիսին և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
![]() Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հեռախոսով մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ «Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։ Նշվում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները «ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը»։ Պուտինն ու Ռաիսին աջակցել են 3+3 հարթակի ակտիվացմանը. «Երկկողմ շահագրգռվածություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է իրանական կողմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
