Պետքարտուղարությունը վաղաժամ է համարել Հայաստանի` Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու վերաբերյալ քննարկումները
![]() Ներկայում դեռ վաղ է խոսել, թե արդյոք Հայաստանը ձգտում է մշտապես հեռանալ Ռուսաստանից և շարժվել դեպի Արևմուտք։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Յուրի Քիմը։ «Կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել»,- ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա ընդգծել է, որ Վաշինգթոնը պետք է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները դարձնի այնպես, ինչպես կցանկանար, որպեսզի խոսվի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ գործընկերության մասին։ «Սրան հասնելու համար մենք պետք է այնտեղ լինենք: Այդ իսկ պատճառով Հայաստանին ցուցաբերվող մեր օգնությունն այդքան կարևոր է մեր գործընկերության մեջ»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Քիմի խոսքով, նման օգնությունը պետք է տրամադրվի «Հայաստանի հետ իրական գործընկերության շրջանակներում»։ «Մենք պետք է համոզված լինենք, որ տրամադրում ենք Հայաստանին աջակցություն, որն անհրաժեշտ է կատարելու համար այն շրջադարձը, որոնք իրենք ուզում են»,- ասել է Քիմը: |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
