«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը». ՌԴ ԱԳՆ
![]() Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի թելեգրամ-ալիքում: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ Լաչինի և Աղդամի զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել։ Երթուղիները մշակվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհոսի տարածաշրջան։ Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
