Ռայիսին Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է «օտարերկրացիների հետ զորավարժություններին և կասկածելի ուղևորություններին»
![]() Ինչպես արդեն նշել ենք, այսօր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս կապակցությամբ իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Թեհրանի կարմիր գծերն են։ Այս մասին X միկրոբլոգում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցից։ «Ռաիսին, ի պատասխան Փաշինյանի, անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերն են»,- գրել է Ջամշիդին։ «3+3 ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը»,- հավելել է Ջամշիդին։ Միաժամանակ, Իրանի նախագահը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու երկու կողմերին այս խնդրի լուծման գործում։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
