Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հովանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Հայտնում է «Հետք»-ը։ Մեղադրական եզրակացության համաձայն, «Նարինե Ասատրյանը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվել է Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում։ Տեղեկանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չառնչվող հարցեր տալու ցանկության մասին։ Ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծառայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են դեպի նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ։ 14:40-ի սահմաններում Նարինե Ասատրյանը, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է իրականացրել՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Պետրո՛ս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում». Ռուբեն Հակոբյան
7401:42«Լուկաշենկոյի հայտարարությունը բնութագրվում է «на воре шапка горит» արտահայտությամբ». Կարեն Հեքիմյան
5901:00«Բացահայտ կասեմ՝ որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
8400:12«Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին». Սուրեն Սուրենյանց
77Երեկ, 23:36«Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է». Արթուր Ղամբարյան
82Երեկ, 23:06«Թեհրանն ապրում է առօրեական կյանքով». Վարդան Ոսկանյան
92Երեկ, 22:18