«Զիլ» ավտոմեքենան գտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
![]() «Զիլ» ավտոմեքենան գտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում կատարված՝ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ: Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ: Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() ![]() |

Ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով 5 անձ ձերբակալվել է (տեսանյութ)
157Երեկ, 17:12
Ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը՝ ժամը 14։00-ի դրությամբ (տեսանյութ)
130Երեկ, 15:18
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր (տեսանյութ)
125Երեկ, 15:00
«Ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է տնային կալանքի տակ գտնվող 205 անձ»․ ԱՆ
114Երեկ, 14:18
Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համար
74Երեկ, 14:02
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
104Երեկ, 13:36



