Հայտնի է՝ որքան գումար Կառավարությունը հատկացրեց Սնուփ Դոգի համերգի համար
![]() Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու» մասին նախագիծը, որը և ընդունվեց: Հիմնավորման մեջ նշված է հետևյալը. «Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շրջանակում կկազմակերպվի 1 երաժշտական միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը»: |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
