Իրաքում արգելափակվել է Telegram-ը
![]() Իրաքի կապի նախարարությունը հայտարարել է Telegram հավելվածի արգելափակման մասին՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Բացի այդ, արգելափակումը բացատրվում է օգտատերերի անձնական տվյալների պահպանմամբ։ Որոշումն ընդունվել է ազգային անվտանգության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցերով բարձրագույն իշխանությունների ցուցումներին համապատասխան։ «Հայտնաբերվել է, որ հավելվածը խախտում է տվյալների մշակման անվտանգությունը, ինչը հակասում է օրենքին»,- ասվում է կապի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Shafaq News-ը։ Նշվում է, որ Իրաքի կառավարական կառույցները բազմիցս դիմել են Telegram-ի կառավարող ընկերությանը՝ «համագործակցության խնդրանքով»: Իշխանությունները մտահոգություն են հայտնել հարթակների վերաբերյալ, որոնք «պետական գերատեսչություններից և անձնական տեղեկություններ են արտահոսում պաշտոնական տվյալներից», բայց չեն լսվել: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
